Հարգելի կոլեգաներ
Մենք պլանավորում ենք կազմակերպել քանոնի միջազգային փառատոն Երևանում 2009 թվականին: Նաև այնտեղ կլինի խորհրդակցություն պատմաբանների, երաժշտագետների, էթնոերաժշտագետների և այլնի մասնակցությամբ: Հրավիրվում ենք մասնակցելու տարբեր երկրերից գիտնականներին: Փառատոնի նպատակն է ներկայացնել քանոնը, այն պատմություն է և ժամանակակից , ջազ և 21-րդ դարի դասական երաժշտություն: Եթե դու հետաքրքրվել ես այս ծրագրով, խնդրում եմ տեղեկացրու մեզ և ուղարկիր ինֆորմացիան ( անձնական տեղեկություն և' մեղեդիների և' ալբոմների անվանումները ): Սպասում ենք ձեր արձագանքներին:
Նախօրոք շնորհակալություն:
Մեր կապերը. e-mail; hasmikleyloyan@yahoo.com Լավագույն ցանկություններով
Հասմիկ Լեյլոյան Հռիփսիմե Պիկիչյան
 
 
 
 
2006թ. ստեղծեց "ՀայուհիJasmin" քանոնահարների քառյակ, որտեղ կիրառեց դեռևս 70-ականների իր իսկ կողմից մշակված մի ծաչք նվագելաձևեր: Պարզ օրինակ է սկավառակում տեղ զբաղեցրած կոմիտասյան շարքը, որտեղ թե բասի, թե այլ ձայների ֆունկցիան կատարում է միմիայն քանոնը: Այս ելույթը խոսում է այն մասին, որ քանոնը հանդես է գալիս առանք այլ գործիքների նվագակցության' կարողանում է ներկայանալ իր ողջ գեղեցկությամբ, հնչերանգով: Քառյակը բազմիցս համերգներով հանդես է եկել թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս:
   Կազմն է.
 1. Հասմիկ Լեյլոյան
 2. Նորինե Մալխասյան
 3. Արմինե Ասատրյան
 4. Սուսաննա Ավետիսյան
 Ձայնասկավառակում հնչում է Արա Գեվորգյանի "Մուշ" ստեղծագործությունը, գրված սիմֆոնիկ նվագախմբի համար: Որը փոխադրվել է քանոնահարների անսամբլի համար, կիրառվել է քանոնային նվագակցություն:
   նվագում են'
 1. Հասմիկ Լեյլոյան
 2. Նարինե Մալխասյան
 3. Արմինե Ասատրյան
 4. Լիաննա Մարտիրոսյան
 5. Մարինե Սարգսյան
 6. Մարիաննա Գևորգյան
 7. Մարիա Բաղդասարյան
 
 
Շուտով կսկսվի ““Աշխարհի շուրջ” նոր ձայնասկավառակի թողարկման աշխատանքները:
 

 
Շուտով կավարտվի “Աշխարհի շուրջ” նոր ձայնասկավառակի ձայնագրությունները սինֆոնիկ նվագախմբի հետ:
 
 
Սկսվել են “Զարթոնք” քանոնահարների քառյակի մենահամերգի նախապատրաստական աշխատանքները:
 
 
Շուտով կարող եք կարդալ Հասմիկ լեյլոյանի հարցազրույցը “Հայաստանի Հանրապետություն” “Республика Армения” օրաթերթում:
 
 
Շուտով կարող եք կարդալ Հասմիկ Լեյլոյանի հարցազրույցը “Հոգու ճիչ” ամսագրում:
 
 
Շուտով մոսկվայի ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի “Արմենիա” սրահում տեղի կունենա Հասմիկ Լեյլոյանի “Թռչիր իմ սիրտ” ձայնասկավառակի շնորհանդեսը և մենահամերգը:
 
 
Շուտով կարող եք կարդալ Հասմիկ Լեյլոյանի հարցազրույցը “Մենք մեր մասին” ամսագրում:
 
 
13.12.07. “Քանոնի թագուհին”, նույնպես տխրելու պատճառ ունի” կարդացեք TV մոլ շաբաթաթերթում:
 
 
“Ավանգարդ Ֆոլկ” ակումբում տեղի ունեցավ Հասմիկ Լեյլոյանի մենահամերգը փոքրիկ նվագախմբի հետ: Համերգին հնչեց հայակական ժողովրդական երգեր, պարերգեր, տարբեր ազգերի ժողովրդական երաժշտություն, ինչպես նաև դասական վիրտուոզ ստեղծագործություններ:
 
 
 21.11.07 Հ2 հեռուստատեսության հյուրն էր Հասմիկ Լեյլոյանը:
 
 
20.11.07. Հանրային Հեռուստատեսության “Բարի լույս” հաղորդման հյուրն էր Հասմիկ Լեյլոյանը:
 
 
18.11.07. “Երկիր մեդիա” հեռուստատեսության “Բարի լույս” հաղորդման հյուրն էր Հասմիկ Լեյլոյանը:
 
 
30.10.07. Հանրային Հեռուստատեսության “Բարի լույս” հաղորդման հյուրն էր Հասմիկ Լեյլոյանը:
 
 
29.10.07. TV5 Հեռուստաընկերության “Բարի լույս” հաղորդման հյուրն էր Հասմիկ Լեյլոյան:
 
 
01.09.07. Թողարկվեց Հասմիկ Լեյլոյանի “Թռչիր իմ սիրտ” ձայնասկավառակը: Որտեղ ընդգրկված են հոգևոր երգեր, ինչպես նաև հայկական ժողովրդական և կոմիտասյան ստեղծագործություններ:
 
 
Շուտով կավարտվի Հասմիկ Լեյլոյանի “Թռչիր իմ սիրտ” ձայնասկավառակի ձայնագրությունները: Ձայնասկավառակում մեծ տեղ է զբաղեցնում “Զարթոնք” քանոնահարների քառյակը, որը ստեղծվել է 2006թ և ջերմ ընդունելության է արժանացել ունկնդրի կողմից:
 
 
16.09.07. ՀՀ. Նախագահի հրամանագրով Հասմիկ Լեյլոյանը արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:
 
 
29.08.07. տեղի ունեցավ Հասմիկ Լեյլոյանի, Աննա Մայիլյանի և Նարինե Մալխասյանի “Մշո Սարեր” համերգը: Համերգի ընթացքում հնչեցին հայկական ժողովրդական երգեր, պարերգեր, ինչպես նաև Կոմիտասի և Սայաթ-Նովայի ստեղծագործություններից:
 
 
12.03.07. Մոսկվայի Կրեմլի համագումարների պալատում տեղի ունեցավ Մասկվայի Յուրի Սիլանտևի անվան սինֆոնիկ նվագախումբը դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ կատարեց Արա Գեվորգյանի ստեղծագործությունները: Համերգին մասնակցում Էին նաև Հայաստանի պարի պետական անսամբլը:
 
 
2006թ. Ամերիկայի միացյալ նահանգներում «Armenian music centreե-ի կողմից թողարկվեց Հասմիկ Լեյլոյանի "Golden strings”  տեսաերիզը: Տեսաերիզում ընդգրկված տեսահոլովակները հաճախ ցուցադրվում են տարբեր հեռուստաալիքներից:
 
 
2005 թ. օգոստոսին հրապարակվեց "Հայ ճանաչված ժողովրդական նվագարանների կատարողներ" հանրագիտարանն, ուր զետեղված են տեղեկություններ Հասմիկ Լեյլոյանի մասին:
 
 
2005 թ. ապրիլ - հունիս ամիսներին Հասմիկ Լեյլոյանն ԱՄՆ-ում ունեցել է համերգներ Արա Գեւորգյանի եւ տեղի տարբեր սիմֆոնիկ նվագախմեբրի հետ:
 
 
2005 թ. հունվարին Հասմիկ Լեյլոյանին շնորհվեց Երեւանի պետական Երաժշտանոցի պրոֆեսորի կոչում: